
Մուն Չժե Ինը նկատողություն է հայտարարել երեք գերատեսչության, որոնք գործածել են «Ճապոնական ծով» տեղան

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար: Այդ մասին Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը։
«Նախագահը խիստ նախազգուշացում է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել է նա: Կո Մին Չժունի խոսքով՝ կառավարությունը հետաքննություն է անցկացնում, որի արդյունքներով կձեռնարկվեն կարգապահական բնույթի միջոցներ: Խոսքը երեք կազմակերպության մասին է, որոնք ենթարկվում են Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությանը:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն 20-րդ դարի 90-ական թվականների սկզբից ի վեր պահանջում էին Ճապոնական ծովը վերանվանել Արեւելյան: Միջազգային հիդրոգրաֆիական կազմակերպությունը Տոկիոյին կոչ է անում Սեուլի եւ Փհենյանի հետ փոխզիջման հասնել այդ խիստ հիվանդագին խնդրի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: