Բաժիններ՝

Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին

Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ: Այդ մասին հայտնել է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման եւ անտառային տնտեսության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ նոր անտառային հրդեհներ չեն արձանագրվել:
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:

Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացելէ նրանով, որ հյուսիսային եւ արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս