Բաժիններ՝

Նոր Զելանդիան խստացնում է զենքի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների պատիժները

Նոր Զելանդիայի իշխանությունները կընդլայնեն այն հանցագործությունների ցանկը, որոնք կապված են զենքի ապօրինի շրջանառության հետ, ինչպես նաեւ կխստացնեն պատիժներն այդ իրավախախտումների համար: Այս մասին հայտնել է New Zealand Herald հրատարակությունը։

Նոր Զելանդիայում զենքի շրջանառության մասին օրենքում ուղղումների հերթական փաթեթի մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը: Արդեռնի խոսքով՝ 10-ից մինչեւ 5 տարի կնվազեցվեն թույլատրագրերի գործողության ժամկետները, եւ կխստացվի դրանց ստացման կարգը:

«Մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի միայն օրինապահ քաղաքացիները կարողանան ստանալ հրազենի (ձեռքբերման) թուլատրագրեր եւ օգտագործեն այն: Նոր քայլերը նպատակ ունեն կանխել զենքի հայտնվելը հանցագործների ձեռքին»,- մեջբերում է հրատարակությունը Նոր Զելանդիայի վարչապետի խոսքը:

Նոր Զելանդիայի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացաններնի, ինչպես նաեւ դրանց ռազմամթերքի շրջանառությունն արգելող օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին: Այդ միջոցները դարձան մարտի 15-ին Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակման պատասխանը, որոնց հետեւանքով զոհվեց 51 մարդ, եւս 50-ը վիրավորվեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս