Բաժիններ՝

ՌԴ-ի և Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնին. Թեհրան

Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա»,-Ռաբիի խոսքը մեջբերում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նա հավելել է, որ «միջազգային ասպարեզում Թեհրանի հիմնական ռազմավարությունը (տարածաշրջանի) հարեւանների հետ երկխոսություն հաստատելն է»:

Սեպտեմբերի 16-ին Անկարայում անցկացվում է Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակներում բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի միջեւ: Բացի այդ, միջոցառման շրջանակում պլանավորվում է Պուտինի եւ Ռուհանիի երկկողմ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս