Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների կեսից ավելին պաշտպանել է Իռլանդիայի հետ միավորվելու գաղափարը
Հարցման՝ այս շաբաթ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային Իռլանդիայի (մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ) բնակիչների 51 տոկոսը պաշտպանում է անկախ Իռլանդիայի հետ նրա միավորվելը։
Պահպանողական կուսակցության նախկին փոխնախագահ՝ հարցման հեղինակ Մայքլ Էշքրոֆթի տվյալների համաձայն՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներն արտացոլում են «Brexit-ի հետ կապված անորոշությունն ու անհանգստությունը»:
Էշքրոֆթը նշել է, որ արդյունքների ստուգությունը վիճակագրական թույլատրելի անճշտության սահմաններում է: Հարցումն անցկացվել է օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը: Դրան մասնակցել է 1542 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: