Կիմ Չեն Ունը Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում. «Չունան իլբո»
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը:
Նա տվյալներով՝ հրավերը տեղ է գտել այն նամակում, որը Կիմ Չեն Ունի անունից ԱՄՆ-ի ղեկավարին է փոխանցվել օգոստոսի երկրորդ կեսին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի առանորդ Կիմ Չեն ունի հետ հանդիպումը մինչեւ այս տարվա վերջը:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են արդեն երեք անգամ՝ Սինգապուրում եւ Հանոյում, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ապառազմականացված գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: