Բաժիններ՝

Թրամփը թույլատրել է ԱՄՆ-ի պահուստից նավթ օգտագործել Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա գրոհներից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի՝ երկրում առկա ռազմավարական պահուստները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո, որպեսզի շուկայում կայունացվի իրադրությունը: Իր որոշման մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է սեպտեմբերի 15-ին Twitter-ում։

«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի վրա կատարված գրոհները, որոնք կարող էին ազդել նավթի գների վրա, ես թույլատրեցի գործի դնել նավթի ռազմավարական պահուստի նավթը, եթե դա անհրաժեշտ լինի, այն ծավալներով, որոնք կսահմանվեն եւ որոնք պետք է բավական լինեն, որպեզի պահպանվի շուկաների մատակարարման նորմալ մակարդակը»,- հայտարարել է նա:

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն էր Ռիադից սպասում է նկատառումներ այն մասին, թե ով էր կանգնած Saudi Aramco-ի վրա գրոհի հտեւում, եւ կգործի՝ ելնելով դրանից: Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթըներության ձեռնարկությունները ենթարկվեցին դրոնների գրոհի: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակման համալիրը, որը գտնվում է երկրի արեւելքում: Դա հանգեցրել է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, սակայն ԱՄՆ-ը կասկածում է նրանց մեղսակցությանը եւ պատահածի համար մեղադրել է Իրանի իշխանություններին: Թեհրանը ժխտում է այդ մեղադրանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս