
Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար այս ամիս բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Թամփի հետ, որի ընթացքում Էրդողանը հայտնել է Պատրիոտ համակարգերը գնելու ցանկության մասին: Ինչպես նաև նշել, որ եթե ԱՄՆ-ը Պատրիոտ համակարգերի համար առաջարկի այն պայմանները, որը Թուրքիային Ռուսաստանն է առաջարկել Ս-400 համակարգերի համար, ապա Թուրքիան հնարավոր է գնի ամերիկյան համակարգերը: