Վենեսուելական ընդդիմությունը «մեռած» է համարել բանակցային գործընթացը երկրի իշխանությունների հետ
Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի է համարել մեռած: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել:
«Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ քողարկվելով ստահոդ արդարացումներով: 40 օր հետո, որոնք անցել են դրանք շարունակելուց հրաժարվելուց հետո, մենք հավաստում ենք, որ բարբադոսյան գործընթացը մահացել է»,- ասված է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Վենեսուելայի կառավարության եւ Գուայդոյի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի իշխանություններն օգոստոսին դադարեցրեցին բանակցություններն ի նշան բողոքի Կարակասի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման դեմ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: