![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել (լրացված)
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006675.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է ndependent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի
Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ:
ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանպուրը նշել էր, որ իրենց երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 43-ի:
«24 ժամում Իրանում մահացել է 9 հոգի»,- նշել է Ջահանպուրը:
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավորը մահացել է գրիպից։