Բաժիններ՝

ԱՄՆ-ում պատմել են, թե ինչ մակերեսների վրա է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը

ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին։

«Պղնձի եւ պողպատի վրա (վիրուսը – խմբ.) պահպանվում է տիպական ձեւով շուրջ երկու ժամ: Այլ առարկաների՝ թղթի կամ պլաստիկի մակերեսներին՝ ավելի երկար, եւ մենք դա հետազոտում ենք»,- հայտարարել է Ռեդֆիլդը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կայացած ունկնդրումների ընթացքում:

Նաեւ, կենտրոնի տնօրենի խոսքով, կենտրոն, որը դաշնային գործակալություն է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կառուցվածքում, հենց վարակված մակերեսները, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարով վարակի փոխանցումը կարող էին կորոնավիորուսի բռնկման պատճառը դառնալ Diamond Princess ճամփորդանավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս