Բաժիններ՝

Մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի դեպք է գրանցվել

Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը: Այս մասին ասված է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթիի ՝ փետրվարի 28-ին տարածած հայտարարության մեջ, հաղորդում է The Guardian-ը:

«Վիրուսը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ հիվանդը տեղափոխվել է Լոնդոնի Գայի և Սուրբ Թոմասի հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն կենտրոն»,-հայտնել է նա:

Այսպիսով` Մեծ Բրիտանիայի տարածքում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20-ի:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է կառավարության «գերակա խնդիրը» և երկրի բնակիչներին խորհուրդ տվել ձեռքերը հաճախ լվանալ օճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829