Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված պացիենտները վարակիչ չեն
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը։
Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»: Փետրվարի 27-ին China Daily թերթը հայտնել էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս է հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: