Իտալիայում խոշոր գործողություն է իրականացվել սիցիլիական մաֆիայի դեմ
Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված էր այն խմբավորման դեմ, որը գործել է Սիցիլիայի Մեսինայի նահանգում։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:
Կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները լայնընդգրկուն գործողությունն իրականացրել են փետրվարի 28-ի առավոտյան Մեսինայի շրջանում եւ Իտալիայի այլ տարածաշրջաններում:
«Դինաստիա» անվանումը կրող գործողությունն իրականացվել է Մեսինայի Մաֆիայի դեմ պայքարի վարչության Բարչելոնա Պոցցո դի Գոտտո քաղաքից մաֆիական «գերդաստանի»՝ այն կլանի հետաքննության արդյունքում, որը պատմականորեն կապված է Պալերմոյի «կոզա նոստրայի» հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես գործողության առնչությամբ նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կլանը ղեկավարում էին այդ տարածաշրջանի մաֆիայի պատմական պարագլուխներից ոմանց երեխաները: Այս պահին «հայրերը» պատիժ են կրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: