Բաժիններ՝

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի

Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները։

Նոր օրենքի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումները Նյու Դելիի մի քանի շրջաններում սկսվել են փետրվարի 24-ին: Մաջիփուր, Ջաֆրաբադ, Չանդ Բագհ եւ Կարալ Նագար շրջաններում տեղի ունեցած ընդհարումներից հետո Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել այնտեղ, իսկ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը կոչ է արել կառավարությանը՝ բանակային ուժեր մտցնել այդ շրջաններ: Բժիշկների տվյալներով՝ ընդհարումների հետեւանքով վիրավորել է մոտավորապես 300 մարդ:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում էՍահմանադրությունը, որը հավասարություն է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս