Բաժիններ՝

Թուրքիայում մի քանի հարյուր միգրանտներ են ուղեւորվել Հունաստանի հետ սահման

Առնվազն 300 միգրանտ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքից ուղեւորվում է Հունաստանի հետ սահման, քանի որ թուրքական իշխանությունները կարգադրել են այլեւս չխոչընդոտել Եվրոպա փախստականների անցնելուն: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է «Սաբահ» թուրքական թերթը։

Հրատարակության տվյալներով՝ շուրջ 300 միգրանտ, որոնց թվում կան Իրանի, Սիրիայի եւ Իրաքի քաղաքացիներ, մոտավորապես կեսգիշերին սկսել են շարժվել Էդիրնե նահանգի կողմը, որը սահմանակից է Հունաստանին: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության ուժերը միգրանտների համար, այդ թվում՝ Սիրիայից, Աֆղանստանի եւ Իրաքից, խոչընդոտներ չեն ստեղծի սահմանը հատելիս: Բացի այդ, Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը նախազգուշացրել է, որ Իդլիբում իրադրության նոր սրման կապակցությամբ Անկարան սիրիացի փախստականներին չի խանգարի հասնել Եվրոպա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս