Բաժիններ՝

ԵՄ-ն կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային փախստականների ընդունման հարցում

Եվրամիությունը մտադիր է այսուհետեւ էլ ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային, որը փախստականներ է ընդունում Սիրիայից: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը։

«Ինչպես գիտեք, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ միգրանտների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում 6 մլրդ եվրո է հատկացվել հաջակցություն փախստականների եւ նրանց ընդունող համայնքների: Այդ փողերը ոչ թե Թուրքիայի իշխանությունների համար են, այլ փախստականների կենսականորեն կարեւոր կարիքների համար: Մենք ընդունում ենք, որ ապագայում այդ կարիքները չեն վերանա, ուստի դուք կարող եք ակնկալել, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայում չի կարող հայտնել առաջիկա ֆինանսական օգնության մանրամասները, քանի որ այդ հարցը քննարկվում է ԵՄ-ի 2021-2027 թվականների նոր յոթնամյա բյուջեի շրջանակում:

Ինչ վերաբերում է միգրանտների մասին Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գործող համաձայնագրին, ապա, ինչպես նշում է ԵՀ-ն, կողմերը կատարում են այն: «Մենք կատարում ենք մեր պարտավորությունները եւ նույնն ակնկալում ենք մեր թուրք գործընկերներից»,-ասել են ԵՀ-ում, ընդգծելով, որ Անկարան Բրյուսելին չի ծանուցել «միգրանտների վերաբերյալ իր դիրքորոշման որեւէ փոփոխության մասին»: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ հանրապետությունում գտնվող սիրիացի փախստականները կարող են ուղեւորվել Եվրոպա, եթե Իդլիբի իրադրությունը շարունակի վատանալ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս