«Արգելվում է Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած քանակությամբ բժշկական դիմակներ ուղարկելը»
Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման: Այդ մասին ասված է Վրաստանի փոստի հայտարարության մեջ։ «Վրաստանում բժշկական դիմակների սուր պակաս կա: Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի հայտնաբերումից հետո դիմակները դարձել են ամենապահանջված ապրանքը դեղատներում: Դեղագործական ընկերություններում հայտարարել են, որ իրենց պահեստները դատարկ են, իսկ այդ ապրանքը ոչ մի տեղից հնարավոր չէ բերել. Վրաստանին դիմակների հիմնական մատակարարը Չինաստանն է:
«Արգելվում է Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած քանակությամբ բժշկական դիմակներ ուղարկելը… Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմակներ ուղարկելու դեպքում ծանրոցը հնարավոր է՝ կառգրավվի կամ ետ կվերադարձվի: Այսպիսով, ուղարկողին չի փոխհատուցվի փոստային ծանրոցի ուղարկման համար վճարված գումարը»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդել է Sputnik-ը: