Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին:
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում էին փորձագետներն, արդեն սկսվել է:
Պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է նրա տունը, որտեղ էլ եղել է լրագրողը:
Ժամեր առաջ Լիբանանը ցնցած պայթյունի հետևանքով զոհերի թվում է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ՝ Նազար Նաջարյանը։
«Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում: Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»:
Հարավային Կորեայում COVID-19-ով վարակված 106 պացիենտներից չորսը, որոնք ընդունել են «Ռեմդեսիվիր» ամերիկյան փորձնական դեղամիջոցը, ունեցել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ լյարդի մեծացումը եւ ցանը՝ մաշկի վրա:
Լիբանանի Բեյրութ քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Տավուշյան սրացման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդն ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Դեսպան Հոգլանդը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Քովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։
Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւէ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ:
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ եւ Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար:
«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
«Իսաիաս» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում եւ մոլեգնել Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափին, օգոստոսի 4-ին թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ:
Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին:
Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ:
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ:
Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին:
«Գիտե՞ք՝ թուրք պատմագրությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց այդ Ցեղասպանության համար մեղավոր են հենց իրենք՝ հայերը, որովհետև նրանք երախտամոռ են գտնվել օսմանյան կառավարության հանդեպ, չեն գնահատել նրա բարեհաճությունը, ապստամբություններ են կազմակերպել, ռուսական կողմնորոշում են որդեգրել, Առաջին աշխարհամարտի ընթացքում կամավորական ջոկատներ են կազմել և օգնել են մոսկովյան թշնամուն՝ գրավելու Օսմանյան կայսրության տարածքները: Եվ չափորոշչի հեղինակների այդ պնդումը, որ Ցեղասպանության նախօրեին մեր ազգային-ազատագրական պայքարը հստակ գնահատում են՝ որպես պետության վերականգնման փորձ, կներեք, բայց խնդրահարույց է: Ես այստեղ տեսնում եմ թուրքական տեսակետին տուրք տալու հետք»:
Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել: