Հունաստանում պայթյուն է տեղի ունեցել նավագնացային ընկերության գրասենյակի մոտ
Հուլիսի լույս 29-ի գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել Պիրեա նավահանգստային քաղաքի Պապանաստասիու փողոցում՝ նավագնացային ընկերության մոտքի մոտ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին հուլիսի 29-ին հայտնել է Հունաստանի EPT պետական հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ընկերության շենքին լուրջ նյութական վնաս է հասցվել: Ոստիկանությունը եւ հրշեջները որոշ ժամանակ արգելափակել են շենքի մոտ տրանսպորտի երթեւեկությունը, որպեսզի հավաքեն պայթուցիկ սարքի՝ ցիրուցան եղած մնացորդները:
Առաջին տեղեկատվության համաձայն՝ պայթյունը եղել է ուժգին, քանի որ ռումբի մասերը գտնվել են գրասենյակից հինգ – վեց մետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել է Zougla.gr նորությունների պորտալը, դա այդ նավագնացային ընկերության վրա հարձակման առաջին դեպքը չէ: Այս տարվա հունվարի 17-ին անհայտ անձինք հրկիզող սարք էին դրել ընկերության գրասենյակի մոտ, որն այն ժամանակ նույնպես լուրջորեն վնասվել էր: Հունվարի 27-ին անհայտ անձինք հզոր հրկիզող սարք էին դրել նավագնացային ընկերության սեփանականատիրոջ տան մոտ, որտեղ այն ժամանակ գտնվում էին նրա ծնողները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: