Բաժիններ՝

Իրանն առաջին անգամ զինավարժանքներ է անցկացնում ռազմական արբանյակի տվյալների օգտագործմամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) հուլիսի 28-ին զինավարժանքներ է սկսել Պարսից ծոցում՝ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործվում է «Նուր» ռազմական արբանյակից ստացված տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը: Զինավարժանքները տեղի են ունենում կորպուսի ռազմատիեզերական եւ ռազմածովային ուժերի մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն ԻՀՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումները, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատներ: Ապրիլի 22-ին Իրանն արձակել է իր առաջին ռազմական արբանյակը «Նուր» անվանումով: Ապարատը 425 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր է դուրս բերվել «Քասեդ» տանող հրթիռի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031