
Իտալիայի վարչապետն առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կոնտեն հայտարարել է հուլիսի 28-ին Սենատում ունեցած իր ելույթում:
«Այսօր առավոտյան նախարարական խորհրդի նիստում մենք որոշում կայացրեցինք երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչև հոկտեմբեր»,- ասել է Կոնտեն:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսը դեռ շարունակում է շրջել Իտալիայում, անհանգստանցնող է նաև համաշխարհային և հարևան երկրներում տիրող իրավիճակը: