Բաժիններ՝

Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է հանրապետության ինքնիշխանության խախտման մեջ

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է Լիբանանի պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի խախտման մեջ, որը հրադադարի ռեժիմ է սահմանել լիբանանա-իսրայելական սահմանին 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո: Հուլիսի 28-ին այս հայտարարությամբ վարչապետը հանդես է եկել Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում:

«Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի միջոցով վերստին քամահրել է Լիբանանի ինքնիշխանությունը եւ խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւը»,- ընդգծել է Դիաբը, որի խոսքից մեջբերում է անում Al-Mayadeen հեռուստաալիքը: «Ես կոչ եմ անում առաջիկա օրերին հանդես բերելու զգոնություն՝ ուշադրության առնելով մեր սահմանին իրադրության վատթարացումը»,- հավելել է կառավարության ղեկավարը: Հուլիսի 27-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Իսրայելի հյուսիսի Դով լեռան շրջանում մի խումբ զինված գրոհայիններ հատել է «կապույտ գիծը» (Լիբանանի հետ սահմանը – ծանոթ. խմբ.), ինչից հետո «Իսրայելի ստորաբաժանումները կրակ են բացել ահաբեկիչների վրա: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով պատահարի մանրամաներին ծանոթ լիբանանյան աղբյուր, տեղեկացրել է, որ շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության մարտիկները կառավարող հրթիռի միջոցով գրոհել են իսրայելական մարտական տեխնիկայի վրա լիբանանա-իսրայելական սահմանի շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ կազմակերպության կողմնակիցներն Իսրայելի զինված ուժերի ռազմական փոխարդամիջոցի վրա արկ են արձակել Շեբաայի վիճելի շրջանում: Իրենց կողմից «Հըզբոլլահի» ներկայցուցիչները հայտարարել են, որ «չեն մասնակցել Շեբաայի շրջանում միջադեպի ընդհարումներին եւ բաց մատերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս