![](/banners/BeFunky-design.jpg)
Բանգլադեշում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական տեղամասում
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/1023372.jpg)
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել է Dhaka Tribune թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ հուլիսի 28-ի գիշերը իրավապահները ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնց մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ փորձել են այն վնասազերծել: Հինգ տուժածների թվում չորսը ոստիկանության աշխատակիցներ են: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: