Կորոնավիրուսից մահացության մակարդակը կապված է օդի աղտոտման աստիճանի հետ. ՄԱԿ

Օդի սաստիկ աղտոտումը կարող է հանգեցնել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացության մակարդակի բարձրացման: Այդ մասին, ասված է խոշոր քաղաքներում կյանքի վրա համավարակի ներգործության մասին ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 28-ին: «Օդի աղտոտումը եւ ջերմոցային գազերի քանակությունն զգալիորեն նվազել են,- արձանագել են ՄԱԿ-ում:- Առկա ցուցանիշների համաձայն՝ օդի վատ որակը կապված է COVID-19-ից մահացության ավելի բարձր մակարդակի հետ»:

Ըստ որում կազմակերպությունում նախազգուշացրել են. եթե շրջակա միջավայրի պահպանության միջոցներ չձեռնարկվեն կարանտինային միջոցների վերացման գործընթացում, օդի մաքրումը սոսկ ժամանակավոր նվաճում կդառնա: Այդ առանչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել «հետեւելու կանաչ քաղաքականությանը տնտեսությունը վերականգնելիս»: ՄԱԿ-ում նաեւ պատմել են, որ կորոնավիրուսով ախտահարման արձանագրված դեպքերի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում խոշոր քաղաքներին: Ըստ որում, ինչպես նշել են ՄԱԿ-ում, դա պարտադիր չէ, որ կապված լինի բնակչության բարձր խտության հետ: «Խոշոր քաղաքները խոցելի են լինում իրենց կազմակերպման, կենսապայմանների առանձնահատկությունների, դրանց բնակիչների աշխատնքի եւ տեղաշարժումների պատճառով»,- ընդգծված է զեկույցում:

«Անհրաժետ է ապահովել, որպեսզի բոլոր փուլերում համավարակի մարտահրավերներին պատասխանը ներառի անհավասարության վերացումը,- հայտարարել է իր տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:- Մենք պետք է անկյունաքար դարձնենք մեր քաղաքների առավել խոցելի բնակիչների պաշտպանությունը՝ այդ թվում ստեղծելով ապաստարաններ եւ նոր տներ անօթեւանների համար»: «Դա մեր շանսն է աշխարհն ավելի լավը դարձնելու, քան մինչեւ համավարակը, ստեղծելու ավելի կայուն, ներառական եւ էկոլոգիական քաղաքներ»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս