Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:
Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը:
Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում:
Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի հոկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքն աճն արագացրել 1 մինչեւ 1,6 տոկոս եւ հասել մեկ բարելի դիմաց 45,14 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի ժուռնալիստների միությունում (ՌԺՄ) անհանգստացած են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ ու հանգամանորեն կհետևեն իրավիճակին:
ՀՀ նավթամթերքների շուկան բավականին փոքր է, և տնտեսական առումով այն մեծ հետաքրքրություն խոշոր ներմուծողների համար չի ներկայացնում։ Հետևաբար, նմանատիպ համաձայնագրերն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ են կրում։ Մրցակցել ռուսական նավթ ներմուծողների հետ բավականին բարդ է, քանի որ նրանք ունեն երկարատև պայմանագրեր հայկական ընկերությունների հետ և բավականին զեղչեր են անում ՀՀ նավթամթերք ներմուծելիս, ուստի, կարծում եմ, այս պայմանագիրը թղթի վրա մնալու բոլոր շանսերն ունի։
Երեկ երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով նավահանգստի շրջակայքը վերածվել է ավերակների։ Գրանցվել է 100-ից ավելի զոհ և ավելի քան 4000 վիրավոր, կան նաև անհետ կորածներ, որոնց թիվը դեռևս ստույգ հայտնի չէ:
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ:
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրույթում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի Կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։
Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը:
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի զգալի աճ է նկատվում Ղուրբան-բայրամի տոնակատարության եւ երկրի առոջավայրերում հանգստացողների թվի ավելացման պատճառով:
«Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 6-ի առավոտյան հորդառատ աանձրեւներ կբերի Պրիմորիե, իսկ օգոստոսի 7-ին կտեղաշարժվի Սախալին, որտեղ կառաջացնի տեղատարափներ ու փոթորկալի քամի:
Լիբանանում Բելգիայի քաղաքացի է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Լիբանանի իշխանությունները պլանավորում են օգոստոսի 4-ին Բեյրութում որոտած պայթյունի հանգամանքների հետաքննությունն ավարտել հինգ օրում:
Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը Լիբանանում տեղի ունեցած պայթյունը որակել է «գրոհ», թեեւ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի բռնկումը Բեյրութի նավահանգստում: «Կարծես, թե դա ահավոր գրոհ է եղել»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:
Վիետնամում կորոնավիրուսով վարակման քսան նոր դեպք է արձանագրվել մեկ օրում:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել է 700 647-ի: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Առնվազն մեկ մարդ է զոհվել, և մի քանիսը տուժել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Isaias փոթորկից առաջացած տորնադոյի հետևանքով: