Բաժիններ՝

Թել Ավիվում անհայտ անձինք հարձակվել են բողոքի ակցիայի մասնակիցների վրա. «Հաարեց»

Սեւազգեստ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա. հինգ մարդ տուժել է: Այդ մասին հաղորդել է «Հաարեց» հրատարակությունը:

Ինչպես գրում է հրատարակությունը, բողոքի ակցիայի մասնակիցները հուլիսի 28-ի երեկոյան Թել Ավիվում ներքին անվտանգության նախարար Ամիր Օհանի տնից անցել են մինչեւ Այալոն խճուղի:

Անհայտ անձինք «հանկարծ սկսել են ծեծել» բողոքի ակցիայի մասնակիցներին: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել է հինգ մարդ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել են չորս կասկածյալներ, կատարվում է հետաքննություն»: Փոխարինող վարչապետ եւ պաշտպանության նախարար Բենի Հանցը հայտարարել է, որ «երեկ ցուցարարների վրա հարձակողներին պետք է բռնել եւ պատժել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս