ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արեւելքում» օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ մտադիր է հասնել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը։
Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Հանրապետականները եւ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում պետք է համատեղ աշխատեն բոլոր ամերիկացիների բարօրության համար:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։
Պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն այս անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն է Թուրքիայում շարիաթի կանոնների վերադարձին, նույնիսկ Թուրքիայի խորտակման գնով:
Վատիկանը պատրաստ է առաջարկել իր միջնորդությունը Վենեսուլեայի ճգնաժամի հաղթահարման գործում:
Վերջին օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից ավելի քան 1,1 հազար սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք:
«Վերջին շրջանում արցախաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը համեմատաբար նվազեցնելով՝ Ադրբեջանը ցանկանում է փոխել իր կերպարը՝ որպես Արցախի բանակցային գործընթացի կողմ։ Ավելին, նորություն չէ, որ բանակցային գործընթացի շրջանակներում սահմանին լարվածությունը կարող է նվազել կամ մեծանալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Թուրքիայի Աղրը նահանգի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է ազգությամբ քուրդ 2 քաղաքական գործչի նկատմամբ դատավճիռները։
Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների թիվը հասել է 34-ի:
«Ցավոք սրտի, ես առաջընթացի համար հիմքեր չեմ տեսնում, երբ կողմերից մեկը շարունակում է ուժի դիրքերից խոսել, պատրաստ չլինել զիջումների, մյուսը ևս պատրաստ չէ զիջումների, ավելին, նոր է դարձել իշխանություն»,- ասաց Ջերմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր առաջիկա ելույթին հրավիրել է նույն ազգանվամբ մի դպրոցականի, որի վրա ծիծաղում են դասարանի մյուս աշակերտները:
Ուկրաինայի բնակիչների 20 տոկոսից ավելին հավատում է երկրի նախագահի ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հաղթանակին:
Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, ով 2012 թվականին Սիրիայում առևանգվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, դեռ ողջ է:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է փետրվարի 21-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սիրիացի իր պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Սիրիայում քաղաքական իրադրության զարգացումը եւ «Աստանայի եռյակի» գագաթնաժողովը Սոչիում:
Եվրամիությունը հանրակցության բյուջեից 5 մլն եվրո գումարի շտապ մարդասիրական օգնություն է հատկացրել Վենեսուելային եւ հայտարարել Կարակասում «հումանիտար գրասենյակ» բացելու մտադրության մասին:
H1N1 վիրուսից կամ «խոզագրիպից» բարդացումների հետեւանքով Վրաստանի Մառնեուլ քաղաքում (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան) մահացել է 55-ամյա մի տղամարդ:
Մոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո:
«Երբ լինում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու համաձայնություն, ապա մենք համակարգված կերպով հայտարարում ենք այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցին և անդրադառնալով Մյունխենում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման հավանականությանը:
Փարիզի 16-րդ օկրուգի բնակելի շենքում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է տասի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժում է անհապաղ պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը:
Փհենյանը ոչ միայն չի դադարեցնում իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, այլեւ ձեռնարկում է ցանկացած հնարավոր ռազմական հարվածներից այդ ներուժի պաշտպանության քայլեր:
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը: