
Ճապոնացի վարակաբանները նախազգուշացրել են COVID-19-ի երրորդ ալիքի մասին

Ճապոնիայի վարակաբանների գիտական ընկերությունը, որի համագումարն օգոստոսի 19-ին սկսվել է Տոկիոյում, կարծում են, որ Ճապոնիան այժմ վերապրում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բուռն շրջանը:
«Այժմ մենք գտնվում ենք երկրորդ ալիքի ամենամեջտեղում: Կարեւոր է՝ ուշադիր հետեւել իրադրության հետագա զարգացմանը: Ե՛վ երկիրը, ե՛ւ Տոկիոն, կարծես, անցնում են վարակների բարձրակետը, բայց անհրաժեշտ է հետեւել, թե արդյոք չի լինելու նոր աճ: Ենթադրվում է, որ դրան կհաջորդեն երրորդ եւ չորրորդ ալիքները, մենք պետք է ընտելանանք կորոնավիրուսի պայմաններում ապրելու կյանքին»,-ընկերության նախագահ Կաձուհիրո Տատեդայի խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը:
Ներկայում Ճապոնիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման մոտավորապես 58,5 հազար դեպք: Մահացել է 1148 մարդ, նրանցից 16-ը՝ օգոստոսի 18-ին: 243-ի վիճակը գնահատվում է որպես ծանր: Ապաքինվել է գրեթե 43 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: