Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն շփման մեջ են առևտրական գործարքի առաջին փուլի շուրջ

Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: Այդ մասին նախագահական մամուլի միավորման լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:

«Չկան հետաձգված բանակցություններ: Այս պահին չկան պլանավորված բանակցություններ: Լայթհայզերը շարունակում է զրուցել չինացի պաշտոնակիցների հետ, այդ թվում (Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի) գնումների եւ իրենց համաձայնությունների կատարման մասին: (…) Նրանք (Չինաստանը – ծանոթ. խմբ.) կատարել են մի շարք զգալի գնումներ գյուղատնտեսության բնագավառում»,- մեջբերում է Սպիտակ տան մամուլի միավորումը Մեդոուզի խոսքը:

«Ոչ մի կարգի բանակցություններ ծրագրված չեն: Ակնհայտ է, որ առեւտրական նեկայացուցիչները միմյանց հետ շփվում են բավականին կանոնավոր հիման վրա: Ինձ թվում է՝ (ԱՄՆ-ի) նախագահը (Դոնալդ Թրամփը) եւ շատ ամերիկացիներ իսկական հիասթափություն են ապրում (…) այն բանի վերաբերյալ թափանցիկության պակասի պատճառով, ինչ տեղի է ունեցել (կորոնավիրուսի հետ), ինչպես է դա տեղի ունեցել,- հավելել է Մեդոուզը: Մամուլի միավորման տվյալներով նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը «չի ասել, թե հեռանում է առեւտրական գործարքից»: «Նա ասել է, որ (դրա) ամփոփում է կատարում»,- պարզաբանել է Սպիտակ տան աշխտակազմի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս