Նոր կորոնավիրուսն իրենց ներկայացնում է ամենաբարդ մարտահրավերներից մեկը բժշկության համար. ԱՀԿ

COVID-19 հիվանդությունը, որն առաջանում է նոր կորոնավիրուսից, իրենից ներկայացնում է ամենածանր մարտահրավերներից մեկը համաշխարհային առողջապահության համար: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Ցանկացած նոր հիվադնության բռնկում ներկայացնում է նոր մարտահրավեր, սակայն լոգիստիկայի տեսակետից, COVID-19-ը դարձել է ամենածանր մարտահրավերներից մեկը, որը երբեւէ ծառացել է մեր հանդեպ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս