Բաժիններ՝

Մահացել է Կուբայի փոխվարչապետը

88 տարեկանում ծանր հիվանդությունից հետո մահացել է Կուբայի փոխվարչապետ Ռիկարդո Կաբրիսասը։

Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

«Չափազանց տխուր լուր Կուբայի համար մեր սիրելի ընկեր Ռիկարդո Կաբրիսաս Ռուիսի մահվան վերաբերյալ, որն օրինակելի մարդ էր և իր ամբողջ կյանքը նվիրել էր հեղափոխությանը։ Մեր խորին ցավակցություններն ու ջերմ գրկախառնությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին այս դժվարին պահին», – նշել է նա գրառման մեջ։

Կուբայի կոմունիստական ​​կուսակցությունը ևս հայտարարել է փոխվարչապետի մահվան մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930