Բաժիններ՝

Թրամփը և ֆոն դեր Լայենը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «լավ զրույց» է ունեցել՝ լրացուցիչ միջոցառումների միջոցով Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ աշխատանքի վերաբերյալ։

Այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահը X սոցիալական հարթակում։

«Հանձնաժողովը շուտով կներկայացնի իր պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը կթիրախավորի կրիպտոարժույթները, բանկերը և էներգետիկան», – հավելել է ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ վառելիքից ստացվող եկամտի շնորհիվ Ռուսաստանը ֆինանսավորում է «Ուկրաինայում արյունահեղությունը», և Եվրոպական հանձնաժողովը «կառաջարկի արագացնել ռուսական բրածո վառելիքի ներմուծման փուլային դադարեցումը»։

Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են ԵՄ անդամ պետություններին քննարկման և հաստատման համար։ Պատժամիջոցների փաթեթի հաստատումը պահանջում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս