Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am–ը։
Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։
Նոր Զելանդիայում 102 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման չբերովի դեպքեր. Օքլենդում քովիդ-դրական են ցույց տվել մեկ ընտանիքի չորս անդամների թեստերը:
Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը:
Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն:
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում է` սերված է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին:
Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Լաթիֆ Բախանդը հեռացվել է պաշտոնից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քաբուլում տեղեկատվական դիվանագիտական աղբյուրը:
Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում: Օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել է (նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության) 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն»:
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարությունը: Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը:
Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ապագա թեկնածու Ջո Բայդենը սենատոր Քամալա Հարիսին ընտրել է փոխնախագահի թեկնածու: Այդ մասին հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։
Ռուսաստանը միջազգային հանրակցությանը հորդորում է՝ համավարակի հետ կապված իրադրությունն օգտագործել մարդկության առջեւ ծառացած ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում լայն համագործակցությունը կարգավորելու համար: Այդ մասին «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել են Պետական անվտանգության կոմիտե ու հնարավորություն են տվել սեփական ականջներով լսել այն բանակցությունների աուդիո ձայնագրությունը, ուր նրա զինակիցները նրա իսկ թիկունքի հետևում պայմանավորվում են վճռել վերջինիս ճակատագիրը:
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք է գրանցվել Մոնղոլիայում:
Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։
168.am-ի տեղեկություններով՝ Սիրիայում, Հալեպում, հայկական համայնքում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի լրջագույն խնդիրներ կան, երբ 9 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, հայ համայնքն այսօր նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պիտի պայքարի:
Վերջին օրերին մասնավորապես Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։
Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով:
Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին:
Առնվազն վեց ոստիկան է զոհվել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 62 հազարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 290 հազարը:
Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը: «Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից: