Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարներն սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները տեսակապի ձեւաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել է Լեհաստանի եւ Լիտվայի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:

«Եվրամիության ղեկավարների տեսախորհրդաժողովը՝ նվիրված Բելառուսին սկսվել է»,- գրել է նա Twitter-ում:

Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:

Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը Բելառուսի ղեկավարությանը կոչ կանի կատարելու ժողովրդի կամքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս