Մինչև 4,7 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում
Օգոստոսի 19-ին 4,2-ից մինչեւ 4,7 մագնիտուդով երեք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանի հարավ – արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես մեկ կետում. Տայնան քաղաքից 33 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք, իսկ օջախները եղել են 10 – 11 կիլոմետր խորությունում:
Գետնի տատանումներ են զգացվել Տայնան, Ցզյաի, Գաոսյուն քաղաքներում, Յուլնինի, Նանտոուի եւ Չժանհուայի գավառների տարածքում:
Տուժածների եւ վնասի մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել:
Տայվան կղզին՝ 23 միլիոն բնակչությամբ գտնվում է Արեւելյան Ասիայի սեյսմիկ ակտիվ գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: