Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու

Իրանում մահապատժի է ենթարկվել Բաբակ Շահբազի անունով մի տղամարդ, որը մեղադրվում էր Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսություն անելու և հետախուզական համագործակցության համար։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ Շահբազին, որը տեղեկություն էր փոխանցում իսրայելական կողմի հետ կապված անձանց, մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 17-ի առավոտյան՝ իրավական ընթացակարգերի ավարտից և Գերագույն դատարանի կողմից դատավճռի վավերացումից հետո։

Բաբակ Շահբազին աշխատել է որպես կապալառու արդյունաբերական սառեցման սարքավորումների նախագծման և տեղադրման ոլորտում  և գործունեություն է ծավալել ընկերությունների հետ, որոնք կապված են հեռահաղորդակցության, ռազմական և անվտանգության կազմակերպությունների ու կենտրոնների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930