Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը. Ալիևը՝ Թրամփին

Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` արձագանքելով ԱՄՆ նախագահի գրառմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի»,-գրել էր Թրամփը:

Նիկոլ Փաշինյանը ևս գրառում էր արել՝ նշելով. «Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել:

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930