
Կիևն ու ԵՄ-ն ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը. Լավրով

Կիևը և Եվրոպան փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Ուկրաինայում կարգավորման գործընթացին ուղղված խաղաղապահ ջանքերից և ցանկանում են խաթարել այն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվ՛ եվրոպացիները, և՛ ուկրաինական ռեժիմը փորձում են համոզել Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատմանը՝ ըստ էության Բայդենի պատերազմը վերածելով Թրամփի պատերազմի»,- ասել է նախարարը։
Չորեքշաբթի օրը Լավրովը ելույթ կունենա «դեսպանների կլոր սեղանի» շուրջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։