Նշվել են կորոնավիրուսով կրկնակի վարակման ժամկետները

Կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող է տեղի ունենալ երկու-երեք ամիս անց: Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է բժիշկ-իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը:

Մասնագետը նշել է, որ դա կախված է այն բանից, թե օրգանիզում որքան երկար է պահպանվում հակամարմինների բարձր մակարդակը:

«Մի շարք մարդկանց մոտ հակամարմինները շատ արագորեն նվազում են այն բանից հետո, երբ նրանք հիվանդություն են տանում: Անցնում է երկու-երեք ամիս, եւ հակամարմինների մակարդակը դառնում է չափազանց փոքր: Առայժմ հասկանալի չէ, թե ինչով է դա պայմանավորված»,-պատմել է Կրյուչկովը:

Դրա հետ մեկտեղ բժիշկը նշել է, որ մարդկանց մեծամասնության մոտ հակամարմինները պահպանվում են բավականին երկար ժամանակ: «Կորոնավիրուսը երբեք չի վերացել, վարակվելը միանգամայն իրական է»,-հիշեցրել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս