Բաժիններ՝

ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի պարգև է առաջարկել Sinaloa  կարտելի պարագլխի մասին տվյալների համար

ԱՄՆ պետքարտուղարությունը 5 միլիոն դոլարի պարգև է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել մեքսիկական Sinaloa թմրակարտելի պարագլուխներից մեկին՝ Խուան Խոսե Պոնսե Ֆելիքսին, որը հայտնի է նաև Խեսուս Ալեխանդրո Սանչես Ֆելիքս և Էլ Ռուսո կեղծանուններով։

Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ նա կարտելի կազմի մեջ մտնող La Mayiza խմբավորման Los Rusos հանցավոր խմբի զինված թևի հիմնադիրն ու պարագլուխն է։

Ըստ հայտարարության՝ La Mayiza-ն զբաղվում է ֆենտանիլի, կոկաինի, մարիխուանայի, հերոինի և մետամֆետամինի արտադրությամբ և դրանց մաքսանենգությամբ Մեքսիկայի հյուսիսարևելյան շրջաններից Միացյալ Նահանգներ։

Խուան Խոսե Պոնսե Ֆելիքսին վերջին տասնամյակում որոնում են Կալիֆոռնիայի իշխանությունները շորթման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և զենքի ապօրինի շրջանառության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս