Բաժիններ՝

Խռովություն բարձրացրած զինվորականները հայտնել են Մալիի փրկության ազգային կոմիտե ստեղծելու մասին

Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:

Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել է նիգերիական Vanguard թերթը:

«Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն որոշել է ստանձնել պատասխանատվությունն ազգի եւ պատմության հանդեպ»,- մեջբերում է անում հրատարակությունը Մալիի ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ Իսյմայել Վագեի խոսքից, որը ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ:

Նա հայտարարել է, որ «ողջամիտ ժամկետներում» երկրում կանցկացվեն ընտրություններ: Խռովարարարների առաջնորդները նաեւ հայտարարել են, որ պարտավորվում են հետեւել բոլոր միջազգային համաձայնություններին: Օգոստոսի 18-ի առավոտյան Քաթիի բանակային ռազմակայանում տեղի է ունեցել զինվորական խռովություն: Քեյթան պետական հեռուստաալիքի եթերում հայտնել է իր պաշտոնաթողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս