Բաժիններ՝

Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սև ծովում

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

«Մեծ Բրիտանիան գործարկում է ուկրաինական ռազմածովային ուժերի ամրապնդման բազմազգային վարժանքներ՝ արեւելքից սպառնալիքներին դիմակայելու համար»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ուկրաինա իր այցի ընթացքում Ուոլեսը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է աշնանը նավեր ուղարկել համատեղ վարժանքների համար:

«Ծովային վարժանքներ անցկացնելու նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ է պաշտպանության բնագավառում Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի հարաբերություններում: Մենք արդեն ուկրաինացի հազարավոր զինվորականների ենք օգնել մի շարք հմտություններում՝ սկսած առաջին օգնություն ցուցաբերելուց եւ ավարտված օպերատիվ պլանավորմամբ. այդ ամենը պաշտպանում է նրանց տարածքային ամբողջականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ծովային վարժանքների նախաձեռնությունը Ուկրաինայի ռազմածովային ուժերին հնարավորություն կտա էլ ավելի սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու սեւծովյան տարածաշրջանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Կիեւ կատարած իր այցի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակից Անդրեյ Տարանի եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս