Բաժիններ՝

Marks&Spencer-ը հայտարարել է հաջորդ 3 ամսվա ընթացքում 7.000 աշխատակիցների կրճատման մասին

Մեծ Բրիտանիայի մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկը՝ Marks&Spencer-ը, հայտարարել է հաջորդ երեք ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես տեղեկացրել է մանրավաճառ կազմակերպությունը, հաստիքների թվակազմի կրճատման միջոցը կապված է նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքների հետ եւ «կարեւոր քայլ է միջոցների խնայողության ծրագրի իրականացման գործում»:

Marks&Spencer-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ռոուն այդ առնչությամբ նշել է, որ բրիտանական ցանցը պետք է «դասեր քաղի ճգնաժամից եւ արագացնի կերպափոխումը», քանի որ «գնորդների որոշ սովորություններ ընդմիշտ փոխվել են»:

Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավարությունում ախտահարվել է գրեթե 320 հազար մարդ, որոնցից 41 հազարը մահացել է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը երկրում կրկին սկսել է աճել, ուստի որոշում է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին վեց օրում վարակվածների օրական աճը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցում է հազար դեպքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս