«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները». Սերժ Սարգսյան

«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները (նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.- Ռ.Մ.): Բայց մյուս կողմից էլ՝ նաև ակնհայտ է, չէ՞, որ այդ պայմանավորվածություններից հետո համանախագահներն արել են 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց եկեք՝ չխորանանք դրա մեջ, որովհետև, նորից եմ ասում՝ բանակցային գործընթացի թեման շատ կարևոր է, և այնտեղ ես շատ մանրամասն կանդրադառնամ դրան: Դա իրոք շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս