
Տոկիոյում օգոստոսին 79 մարդ է մահացել շոգից

Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ է մահացել շոգ եղանակի ներգործությունից: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Բոլոր մահացածների ավելի քան 80 տոկոսը 70-ից բարձր տարիքի մարդիկ են: Շատերը մահացել են իրենց տներում եւ բնակարաններում, որտեղ տեղակայված չեն եղել օդորակիչներ:
Օգոստոսի 17-ին Կենտրոնական Ճապոնիայի Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել է երկու տարի առաջ սահմանված պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:
Տոկիոյում այս շաբաթ նույնպես շոգ եղանակ է հաստատվել, ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 36 աստիճան:
Ճապոնիայում սովորաբար շոգ եղանակ է հաստատվում հուլիսի կեսերին՝ անձրեւների սազոնի ավարտից հետո:
Սակայն այս տարի ամբողջ հուլիսը եղել է ամպամած, իսկ երկրում տեղացել են ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրել են սողանքների եւ գետերի հորդացման: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից զոհվել էր 126 մարդ, ավելի քան 70-ը տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ՖՖ