Դոնալդ Թրամփը պաշտոնական համաձայնություն է տվել նախագահի ընտրության համար իր թեկնածությունը կրկին քվեարկության դնել Հանրապետական կուսակցությունից: Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով հանրապետականների համազգային համագումարի շրջանակում՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել կուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկությունը դառնալու պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ընդգրկուն զինավարժանքները ՉԺՀ-ի արեւելյան եւ հարավային ափի մոտ անցկացվում են մարտական պատրաստության տարեկան պլանին համապատասխան եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: Այդ մասին հայտարերել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար՝ հետաձգվել է: Այդ մասին հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:
ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:
Այն բանից հետո, երբ դարավոր քրիստոնեական տաճար, ուղղափառ քրիստոնեության կենտրոն Այա Սոֆիան զրկվեց փոքրիշատե ընդունելի թանգարանի կարգավիճակից և ստացավ մզկիթի կարգավիճակ, շատ պահպանողական մուսուլմաններ իսլամին ոչ հարիր հագուկապով Այա Սոֆիա մտնողներին սկսեցին արդեն այլ աչքով նայել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:
Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, վերջին օրերին ինտենսիվ շփումներ ծավալելով Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը։ Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է նրա առաջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և բանակցություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ուղղված հանցավոր գործողությունների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չկա:
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Չինաստանը հանդես գալիս ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների դեմ չինական այն ընկերությունների հասցեին, որոնք Հարավկորեական ծովում մասնակցել են արհեստական կղզիների կառուցմանը, եւ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել իր քաղաքացիների ու ձեռնարկությունների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում նա Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն է հայտնել, նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրք պահեստազորային ծովակալ Ջեմ Գյուրդենիզը մեկնաբանել է Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները, որոնք հանգեցրել են Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածության խորացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նախօրեին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու և բանակցային գործընթացի փաստաթղթային բազայի մասին։ Լավրովը նախ տեղեկացրել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը՝ նշելով, որ բոլորը միտված են աշխատել հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ։
Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաեւն առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով՝ նվիրված միջուկային զինանոցների կրճատման հարցին: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ Նազարբաեւն իր գաղափարը հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի՝ օգոստոսի 26-ին կայացած հատուկ նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում:
ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 26-ին դաշնային ուժայիներ եւ ազգային գվարդիա են ուղարկում Վիսկոնսինի նահանգի Քենոշա քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ բողոքի ակցիաների բորբոքման ֆոնին, որոնք վերաճել են ավերածությունների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի 26-ին համաձայնել է Հանրապետական կուսակցությունից որպես այդ պաշտոնի թեկնածու առաջադրվել երկրորդ չորսամյա ժամկետով։
«Լաուրա» սաստիկ փոթորիկն օգոստոսի 27-ին մոլեգնել է Լուիզիանայի նահանգի ծովեզերքին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։
Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը:
Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին սոցցանցում վիրավորական հրապարակում կատարելու համար անձ է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մինչեւ 2028 թվականը կստեղծվի BrahMos գերաձայնային թեւավոր հրթիռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության (ՀՁ) համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, օգոստոսի 25-ին ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համազգային համագումարում, հայտարարել է, որ չի սկսի քննադատել Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, եւ դրա փոխարեն երկրին միավորման կոչ է արել:
Թուրքական «Optimar» սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար, եթե հիմա լինեին նախագահական ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, հարևանությամբ Բելառուսն է, Մոսկվայի համար հեշտ ժամանակներ չեն։ Չնայած դրան, Մոսկվան փորձում է իսկապես թույլ չտալ բռնկում, ինչը չափազանց բարդ է, և դրա ապացույցը հենց Տավուշյան սրացումն էր, երբ Մոսկվան կրկին գործի դրեց իր լծակները։ Սակայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների կոնտեքստում, երբ ռուս-թուրքական հարաբերություններում նոր բացասական միտումներ են ի հայտ գալիս, բարդ է վերահսկողություն պահպանելը, երբ չկա լուծում, իսկ այն իսկապես չկա»,- ասաց նա։
Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում: Ելույթը հեռարձակվել է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերաեսչության ղեկավարը գտնվել է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում:
Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի տեսակետից անվտանգ մի շարք երկրներից զբոսաշրջիկների` Իսրայել մուտքի թույլտվության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
Մալիում խռովարարները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման գծով բազմապրոֆիլ համալիր առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ) ներկայացուցիչների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների մի շարք պատվիրակությունների հետ: Այդ մասին վկայում են կազմակերպությունների հայտարարությունները եւ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությունները: