Բաժիններ՝

Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից

Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր կառավարությունը շարունակում է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել է նա:

Նախարարների կաբինետի որոշման համաձայն, որն ընդունվել է միաձայն, Ուկրաինան, մասնավորապես, դուրս է եկել «Ռադիոնավիգացիա» միջպետական կոնսուլտատիվ խորհրդից, «ԱՊՀ-ում հառավոր ռադիոնավիգացիոն ապահովման մասին», «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվեցիայի 83 bis հոդվածի գործնական օգտագործման մասին», «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական-փրկարարական ապահովման կազմակերպման եւ իրականացման բնագավառում համագործակցության մասին» համաձանագրերից:

Բացի դրանից Կիեւը չի կատարի «Ապօրինի միջամտության ակտերից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման գծով համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխգործակցության եւ համագործակցության սկզբունքների մասին» հուշագիրը: Ուկրաինան նաեւ հրաժարվել է «Ռադիոնավիգացիա» Միջպետական կոնուլտատիվ խորհրդի բարենորոգմանը մասնակցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս