Բաժիններ՝

ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 21-ը չի բացի Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանները

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը հայտարարել է, որ Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանները չեն բացվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ կառավարությունը փակել է սահմանները մարտի 18-ին։

Կանադայի հասարակական անվտանգության նախարար Բիլ Բլերը նշել է, որ իրենց երկիրն աջակցում է այդ գաղափարին՝ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում վարակվածների աճող թվի պատճառով:

Արտասահմանում աշխատողներին, ինչպիսիք են բեռնատար մեքենաների վարորդները, բժշկական անձնակազմը և ավիաընկերությունների անձնակազմը, թույլատրվում է հատել սահմանը, ինչպես նախկինում: Ամերիկացիներին կամ կանադացիներին, որոնք տուն են վերադառնում, նույնպես թույլատրվում է մուտք գործել:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս