Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը:
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ առկա «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» ձևակերպմանը։ Նա ուշադրություն հրավիրեց «ժողովուրդներ» բառին։
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա:
Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ:
Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ։
Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվարի 12-ին երկրի 76 նահանգում գյուլենականների դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություններ են սկսել:
Առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով:
2018թ. նոյեմբերի 28-ին Տորոնտոյի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքի շնորհանդեսը, որի վերնագիրն է` «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1923թթ. Թալասում (Թուրքիա) իրականացված մարդասիրական աշխատանքները»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։
Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու է քաղաքացիական օդանավերի համար:
Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։
Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»):
Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:
«Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է: Սակայն չի բացառվում, որ Կառավարության ծրագրում այդ թեման չներառելն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավարությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»:
Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մի շարք քաղաքական ուժերի հետ միասին իրենց բողոքը հայտնելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին:
«Նման իրավիճակում Հայաստանի առաքելությունը կարող է ասոցիացվել Ռուսաստանի Դաշնության և Սիրիայում ռուսական քաղաքականության հետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:
Իրանը պետք է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո:
ՌԴ-ն ձգտելու է լիաֆորմատ մասնակցության հասնել Իրանի հետ արտաքին առեւտրական հաշվարկների INSTEX մեխանիզմին: